ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Քանի դեռ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի շուրջ սկանդալը չի մարել, լրագրողներն ու համացանցի օգտատերերը խոշորացույցի տակ են առել նրան, և առավել ուշադիրների քննարկման թեման է դարձել Էյվազովի ժամացույցը։
2016 թվականին Մոսկվայում Ջակոմո Պուչինիի «Մանոն Լեսկո» օպերայի պրեմիերային նվիրված ասուլիսի ժամանակ արված լուսանկարներից մեկում Էյվազովի ձեռքին հստակ երևում է IceLink ապրանքանիշի ժամացույցը։ Իսկ այս ապրանքանիշը հիմնել են հայ ոսկերիչներ Էնդի և Սյուզի Սողոյանները։
Նշենք, որ IceLink–ի ժամացույցները մեծ պահանջարկ են վայելում հատկապես ռեփ կատարողների շրջանում, որոնք մեծ ու աչքի ընկնող զարդեր են սիրում։ Մասնավորապես ապրանքանիշի դեսպաններ են դարձել ռեփեր Ֆերգին (Black Eyed Peas) և Տիմատին։
IceLink–ի երկրպագուներից են նաև Փերիս Հիլթոնը, Էշլի Սիմփսոնը, Սիլվեստր Ստալոնեն և այլ աստղեր։ Ժամացույցների դիզայնը ստեղծվում է Լոս Անջելեսում գտնվող գլխավոր գրասենյակում, իսկ արտադրությունն իրականացվում է Շվեյցարիայում։
Հիշեցնենք, որ հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` ազգությամբ ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Հայտարարության համաձայն` համերգի կազմակերպիչները չեղարկել են հայ երգչուհու ելույթը։
Փառատոնի կազմակերպիչներն էլ հայտարարություն տարածեցին` վստահեցնելով, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ SemperOpernball–ի կազմկոմիտեն նշեց, որ հավանաբար հայ երգչուհուն ներկայացնող Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալության հետ թյուրըմբռնում է եղել։
Ռուզան Մանթաշյանը պիտի երգեր. երգչուհու գործակալը պատասխանել է ադրբեջանցի տենորին