ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Դալմա գարդեն մոլը» հայտնում է, որ ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել։
«Շենքն ապահով է և ամուր։ Վաղը՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից «Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունվարի 9-ին առևտրի կենտրոնում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. շենքից տարհանել էին բոլորին, քանի որ ցնցումներ էին գրանցվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու։ ԱԻՆ աշխատակիցներն այցելել էին առևտրի կենտրոն ու մարդկանց զգուշացրել, որ երկրաշարժի լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Ո՞րն էր «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակի պատճառը. մասնագիտական կարծիքներ