Արարատ Միրզոյանն ասաց` որն է ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ իշխանությունը բաց է քննարկումների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ խոսեց Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին և նշեց` հանրության մեջ կա պատկերացում, որ գուցե անհրաժեշտ է վերանայել, վերաիմաստավորել, վերահաստատել կամ էլ փոխել Սահմանադրության բազմաթիվ կարգավորումներ։ Միրզոյանի խոսքով` տարբեր քննարկումներ են ընթանում` առանձին կարգավորումների վերանայումից մինչև Սահմանադրության փոփոխություն։

«Սահմանադրական դատարանի թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկն էլ սահմանադրական փոփոխություններ են»,- ասաց նա` հավելելով, որ, սակայն, սահմանադրական փոփոխությունների ու հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ խոսակցությունների հիմքում ՍԴ հարցի լուծումը չէ։

 «Թող ստեղծվի հանձնաժողովը, սկսվեն քննարկումները: Իշխանությունը չունի իր առջև դրած որևէ խնդիր` կոնկրետ փոխել այս կամ այն բանը»,– նշեց Միրզոյանը։

«Չեմ պատրաստվում վաղ կենսաթոշակի գնալ, հավատարիմ եմ երդմանս». ՍԴ դատավոր

ԱԺ նախագահը վստահեցրեց` իշխանությունը բաց է քննարկումների համար։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը ՍԴ անդամներին մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տվել հրաժարական տալու համար` դրա դիմաց խոստանալով կենսաթոշակ` ամսական աշխատավարձի ու հավելավճարների չափով։

Հայաստանի իշխանության համար ՍԴ–ն միակ անառիկ «կղզյակն» է. պատգամավոր

2019թ․ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Որոշմամբ նախատեսվում է Սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակել ՀՀ կառավարության՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին հաստատված՝ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թ․թ․ ռազմավարությանը համապատասխան։

Հրայր Թովմասյանն ու նրա գործընկերները կարող են թոշակի գնալ ու վայելել բյուջեի միլիոնները