20 պատգամավոր որոշել են դու՞րս գալ «Իմ քայլից». լուրը Փաշինյանին է հասել. «Ժողովուրդ»

Թերթի տվյալներով` խմբակցությունում տիրող իրավիճակի մասին վարչապետին մշտապես տեղեկություններ են հայտնել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը, սակայն վերջիններիս շատերը որպես ղեկավար չեն ընդունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հանդիպումների միջոցով ինքը կկարողանա հասկանալ, թե ովքեր են պատգամավորներից աշխատում, ինչ գործունեությամբ են զբաղված խորհրդարանում:

«Իմ քայլը» մտադիր է փոխել Սահմանադրությունը. պատգամավորին վիրավորելուց մինչև Մայր օրենք

Թերթը նշում է, որ երկար ժամանակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներից 20-ը ցանկություն ունեն դուրս գալու խմբակցությունից:

«Եվ, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին ևս նման խոսակցություններ են հասել, ու նա որոշել է խմբակցության բոլոր անդամներին հավաքել ու այսուհետ ավելի լրջորեն զբաղվել խորհրդարանի իր թիմով։ Բանն այն է, որ մինչև այժմ խմբակցությունում տիրող իրավիճակի մասին վարչապետին մշտապես տեղեկություններ են հայտնել միայն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը, սակայն վերջիններիս շատերը որպես ղեկավար չեն ընդունում»,– գրում է «Ժողովուրդը»` հավելելով, որ վարչապետը որոշել է անձամբ հանդիպել պատգամավորների հետ, որ նրանք հենց իրեն հաշվետու լինեն:

Փաշինյանը գոհ է կառավարության աշխատանքից. ինչ են քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ