Տղամարդը երիտասարդ ընկերոջ մերկ լուսանկարները չհրապարակելու դիմաց նրանից գումար է շորթել

Սոցիալական ցանցում երիտասարդի հետ ընկերացած տղամարդը պահանջել է նրա մերկ լուսանկարները։ Արկածախնդրությունն ավարտվել է ձերբակալությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ամիսներ առաջ մի երիտասարդ սոցիալական ցանցում ծանոթացել է 29-ամյա տղամարդու հետ ու նրա առաջարկով ուղարկել իր մերկ լուսանկարները։

Օշականցի Գևորիկի «թուրք» ու «կռնատ» եղբայրներին բերման են ենթարկել. տեսանյութ

Այս մասին նա պատմել է ոստիկաններին այն բանից հետո, երբ այդ լուսանկարները չհրապարակելու համար նոր «ընկերը» երիտասարդից 190 հազար դրամ է պահանջել։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննական ընթացքում իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում դրամաշորթը հայտնաբերվել է։

Էրեբունու ոստիկանները հունվարի 16-ին հայտնաբերել ու բերման են ենթարկել 29-ամյա տղամարդուն, որը, պարզվել է`Եղեգնաձորի բնակիչ է։

Կուտոյանի բնակարանում հայտնաբերվել են պարկուճներ և գնդակներ, պատերին` հետքեր

Դրամաշորթության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալված է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տաթևիկ Ռևազյանը 6–ամյա Տիգրանին ժպիտ պարգևելու համար մեկ օրով փոխեց մասնագիտությունը