Տաթևիկ Ռևազյանը սրճարանում աշխատած թեյավճարին 365 հազար էլ է ավելացրել

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը հորդորել է միանալ ակցիային, քանի որ դրանից է կախված 6 տարեկան Տիգրանի բուժումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 700.000 դրամ է ուղղել մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում) պայքարող 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը:

«Ցավոտ կատետորը փրկեց ինձ, նրանց էլ կփրկի». քաղցկեղը հաղթահարած երեխաները մեդալներ ստացան

«Ինչպես գիտեք, երեկ ես աշխատել եմ որպես մատուցող Երևանի կենտրոնում գտնվող ROOMZ սրճարանում: «Մենք ենք» հիմնադրամի կազմակերպված ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել 335.000 դրամ։ Նաև նշեմ, որ 2019 թվականին լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը մասնակցել է «Թվապատում 2019» լրագրողական մրցույթին և «Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր անվանակարգում լավագույնը ճանաչվել «Տաթևիկ» նյութի համար։ Տվյալ մրցույթի շրջանակներում Media Initiatives Center-ը ինձ շնորհել է 300.000 դրամ, որն իմ ցանկությամբ նույնպես ուղղվել է Տիգրան Ամիրխանյանի բուժմանը»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռևազյանը:

«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ավելացրել է, որ հավելյալ 65.000 դրամ էլ ուղղում է Տիգրանի բուժմանը` որպես անձնական օժանդակություն:

6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժման ծախսերի համար պահանջվում է առավելագույնը 3.000 ԱՄՆ դոլար: Ներկա դրությամբ հաջողվել է հավաքել 700.000 դրամ: 

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

«Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օժանդակել փոքրիկ Տիգրանի բուժմանը, կարող են գումարներ փոխանցել «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամին»,– նշել է Ռևազյանը:

Նրա խոսքով` Տիգրանի բուժման ամբողջ ծախսերը ամբողջապես հոգալու դեպքում հավելյալ գումարը կփոխանցվի այլ փոքրիկների բուժմանը։

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը