ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ալվինա Գյուլումյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Տեղեկությունը տարածել է ՀՀ Սահմանադրական դատարանը։
«Այսօր՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն»,–ասված է հայտարարության մեջ:
Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը ՍԴ անդամներին մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տվել հրաժարական տալու համար` դրա դիմաց խոստանալով կենսաթոշակ` ամսական աշխատավարձի ու հավելավճարների չափով։
Սահմանադրական դատարանի և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքներում կառավարությունն այս նպատակով փոփոխություններ է մշակել, որոնք նոյեմբերի 14-ին հաստատել ու ուղարկել է ԱԺ` ընդունելու։