«Սա վատ նշան է պետության համար». Լարիսա Ալավերդյանը` Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Лариса Алавердян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн
Լարիսա Ալավերդյանը ցավով է նշում, որ պետության առաջ իրենց պարտքը կատարած մարդիկ այսպիսի ճակատագրի են արժանանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահը վատ նշան է հայոց պետականության համար։

«Սա ծանրագույն դեպք է հայկական իրականության համար։ Բավականին երիտասարդ էր, իր գործի պրոֆեսիոնալ։ Դժվար է ինչ–որ գնահատականներ տալ։ Սա շատ տխուր միջադեպ է։ Չգիտեմ` նա ում կարող էր խանգարել», – ասաց իրավապաշտպանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նա ինքնասպանություն է գործել, դիակի մոտ ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ են գտել։

Речь директора СНБ Георгия Кутояна на торжественном заседании, посвящённом Дню работника органов Национальной безопасности (22 декабря 2017). Еревaн
Գեորգի Կուտոյանը որևէ քրեական գործով չի հարցաքննվել. ՀՔԾ

Լարիսա Ալավերդյանը զուգահեռներ անցկացրեց ՆԳՆ նախկին ղեկավարի և նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հետ։

«Մենք տեսնում ենք, որ բավականին կայացած, պետության առաջ իրենց պարտքը կատարող մարդիկ նման ցավալի վախճան են ունենում։ Սա իսկապես վատ միտում է և վատ նշան պետության համար», – ասաց նա։

Նրա կարծիքով` ամենասարսափելին այն է, որ ոչ ոք չգիտի` ով կհայտնվի թիրախում։ Նա վստահ է, որ երկրի իշխանությունները պետք է զբաղվեն այդ մարդկանց անվտանգությամբ։

Նշենք, որ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: Նրա պապը ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել։ Կուտոյանին հենց պապի անունով են կոչել։ Տատն ու մայրը նույնպես մանկավարժներ են։ Իսկ հայրը` Կարեն Կուտոյանը, անվանի մանկաբարձ–գինեկոլոգ է, Քանաքեռ–Զեյթունի ծննդատան տնօրենը։

«Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը». Մելիքյան