Փաշինյանը գոհ է կառավարության աշխատանքից. ինչ են քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն ավարտվեց։ Հայտնի է` ինչին են անդրադարձ կատարել և որ հարցերը շրջանցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է կառավարության աշխատանքից: Լրագրողների հետ ճեպազրուցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` «Իմ քայլլը» խմբակցության պատգամավորների և Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո։

«Փաշինյանի հետ քննարկել ենք նախորդ տարվա աշխատանքները, խոսել 2020–ի տեսլականի մասին։ Հարցեր ենք  ուղղել վարչապետին, պատասխաններ ստացել։ Քննարկվել է` ինչպես պետք է թիմային աշխատանքը կատարվի այս տարի»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` վարչապետի հետ մշտապես նման հանդիպումներ եղել են ու որևէ արտառոց բան պետք չէ փնտրել դրանց մեջ։

Հարցին` սահմանադրական բարեփոխումների մասին քննարկում եղե՞լ է, Սիմոնյանը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել։ ԱԺ փոխխոսնակը նշեց`  փոփոխություններ` հնարավոր է լինեն, սակայն այս պահին դրանք կտրուկ չեն լինի։

«Իմ քայլը» մտադիր է փոխել Սահմանադրությունը. պատգամավորին վիրավորելուց մինչև Մայր օրենք

Հիշեցնենք, որ երեկ էլ վարչապետ Փաշինյանը գնացել էր Երևանի քաղաքապետարան` հանդիպելու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Հանդիպման ավարտից հետո հայտնի դարձավ` Երևանի տրանսպորտի խնդիրն ամբողջությամբ 2021թ.–ին էլ չի լուծվի։

Հրապարակվել է «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցուցակը. ովքեր են նրանք