ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, վերջակետ դնել անցյալին. նախկին դերասանուհին աշխատանքից ազատել է բրիտանացի բոլոր աշխատողներին։
Մինչ արքայազն Հարրին փորձում է հարթել թագավորական կարգավիճակից հրաժարվելու իրենց անսպասելի որոշման տարաձայնությունները, նրա կողակիցը նոր կյանք է կառուցում Կանադայում։ Պարզվել է, որ Վինձորում գտնվող վերանորոգված տունն այլևս պետք չէ, և ամուսինները տնային անձնակազմի ծառայությունների կարիք չունեն։
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Մեգան Մարքլն աշխատանքից ազատել է ամբողջ անձնակազմին։
Թագավորական պաշտոնյաները նշել են, որ Մարքլը հեշտությամբ է հրաժեշտ տվել այն մարդկանց, որոնց նախկինում ընտրել էին առանձնահատուկ բծախնդրությամբ։ Եվ դա վկայում է, որ նա այլևս չի վերադառնա։
«Վերադարձրեք Մեգանի ոճաբանին». դքսուհին վերագտել է իր ժպիտը Կանադայում
Ավելի վաղ դուքսն ու դքսուհին հասկացնել էին տվել, որ ուզում են պահպանել նստավայրը, բայց սկսել են նոր տուն որոնել Կանադայում։ Հայտնի է դարձել, որ զույգի` այլ երկիր տեղափոխվելու ծրագրերին բացասաբար են արձագանքել տեղի բնակիչները։