ՀԱԿ-ն առաջարկում է վերականգնել կիսանախագահական մոդելը

ՀԱԿ–ում կարծում են, որ գործող Սահմանադրությունը մշակվել է նախկին ռեժիմի և նրա պարագլխի իշխանությունը հավերժացնելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվար — Sputnik. Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով առաջարկում  է սահմանադրական փոփոխություններով վերականգնել կիսանախագահական մոդելը:

2019թ․դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Որոշմամբ նախատեսվում է Սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակել ՀՀ կառավարության՝ 2019թ․հոկտեմբերի 10-ին հաստատված՝ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թ․թ․ ռազմավարությանը համապատասխան։

Չհեռացող դատավորների գույքը կստուգե՞ն. նախարարը խոսել է սահմանադրական ճգնաժամի մասին

Այդ կապակցությամբ Կոնգրեսը հարկ է համարում նշել, որ գործող Սահմանադրությունը մշակվել է նախկին ռեժիմի և նրա պարագլխի իշխանությունը հավերժացնելու նպատակով, «ընդունվել է» 500 հազար քվեների կեղծումով, իսկ քվեարկության իրական արդյունքներով մերժվել է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից, ուստի այն լեգիտիմ չէ, և կատարվածը մեծագույն հարված էր Հայոց պետականության հիմքերին»,–ասված է հայտարարության մեջ։

«Իմ քայլը» մտադիր է փոխել Սահմանադրությունը. պատգամավորին վիրավորելուց մինչև Մայր օրենք

ՀԱԿ–ի կարծիքով` գործող Սահմանադրությունը նաև պարունակում է բազմաթիվ թերություններ, որոնք հղի են երկրի բնականոն գործունեության խաթարման վտանգներով։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կառավարման խորհրդարանական համակարգն աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրների խրոնիկական քաղաքական ճգնաժամի է բերել (Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Բելգիա եւ այլն, մինչ 1959 թվականին կիսանախագահական համակարգն ընդունելը, նույն վիճակն էր Ֆրանսիայում)։ «Երկարաժամկետ հեռանկարում նաև Հայաստանում այն կառաջացնի մշտական քաղաքական ճգնաժամեր, կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի ու քաղաքական կոռուպցիայի ծաղկման»,–նշված է հայտարարության մեջ։

Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին

Քաղաքական ուժի կարծիքով` կիսանախագահական համակարգով վերջ կդրվի կառավարման սահմանադրական մոդելի կամայական փոփոխությունների պրակտիկային և կվերահաստատվի կառավարման սահմանադրական մոդելի կայունության կարևորագույն գաղափարախոսությունը։ «Դատելով կառավարության վերոնշյալ ռազմավարութունից, սակայն, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը լուծելու է ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական հարցեր, կապված, մասնավորապես, ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման, ոստիկանության ու ԱԱԾ-ի քաղաքացիական կառավարմանն անցնելու, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրների հետ։

Այվազյան. «Վահե Գրիգորյանը կոմպետենտ չէ, ուստի նույնպես պետք է չլինի ՍԴ-ում»

Ինչքան էլ կարևոր լինի վերոհիշյալ խնդիրների լուծումը, եթե սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը սահմանափակվի միայն գործող սահմանադրական կառավարման մոդելի ակնհայտ թերությունների շտկմամբ, այն կանտեսի 2015 թվականի կեղծված հանրաքվեով առաջացած բազմաթիվ խնդիրները, մասնավորապես, ոչնչով չհիմնավորված և երկրի սահմանադրական ավանդույթները խախտող անցումը դեպի խորհրդարանական համակարգ։ Ավելին, նման մոտեցումը վտանգ է ստեղծում, որ արդյունքում հետին թվով կլեգիտիմացվի 2015 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովրդի կամքի ապօրինի մերժումը»,–նշված է հայտարարության մեջ։

Քաղաքական «բարտեր». ինչո՞ւ են Հայաստանում Սորոսի կազմակերպություններին ազատել հարկերից

ՀԱԿ–ում կարծում են,ո ր սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը պետք է նախորդեին քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների լայնածավալ հանրային խորհրդակցություններն ու քննարկումները, որոնց արդյունքում էլ պետք է ձևավորվեին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, ամենակարևորը՝ հանրության կողմից կառավարման մոդելի գիտակցված ու օրինական ընդունման վերաբերյալ մոտեցումները։ 

Հիշեցնենք, որ 2015–ին Հայաստանում տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր երկրի կառավարման մոդելը դարձավ խորհրդարանական։