Կուտոյանի բնակարանում հայտնաբերվել են պարկուճներ և գնդակներ, պատերին` հետքեր

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ, որը նրան նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի –Sputnik. ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածք է եղել քունքի շրջանում։

«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ

«Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին մասով` ինքնասպանության հասցնելը։ Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու` կարող է լինի ուղղակի սպանություն կամ սպանություն` քողարկված ինքնասպանությամբ»,–ասաց Մելիքյանը` հերքելով լուրերը, թե նա վնասվածք էր ստացել դիմածնոտային շրջանում։

Նրա խոսքով`դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ, որը պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է։ Այն Կուտոյանին է նվիրել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։

Մելիքյանը հայտնեց նաև, որ դեպքի վայրում եղել են բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ` երեք տասնյակից ավելի, իսկ պատերին կան վնասվածքներ։

Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից

Այժմ, ըստ նրա, դեպքի վայրում գործողություններ են կատարվում Կուտոյանի կնոջ ու հոր հետ։ Բացի այդ, արդեն իսկ վերցնում են տարածքում տեսանկարահանող սարքերի տվյալները։

Խորապես ցնցված եմ. Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել է Կուտոյանի մահվան կապակցությամբ

Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր` հունվարի 17–ին, հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: