Գեորգի Կուտոյանի դիակի մոտ նրա անձնական ատրճանակն են հայտնաբերել. ԶԼՄ

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի դիակի մոտ զենք է եղել, որը նրան է պատկանել։ Կրակոցն արձակվել է բերանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik.Hraparak.am–ը գրում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի մոտ ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել։

«Դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել։ Իսկ կրակոցն արձակվել է հենց այն զենքից, որը հայտնաբերվել է Կուտոյանի կողքին։ Կրակոցն արձակվել է բերանին»,– հայտնում է կայքը։

Ըստ լրատվամիջոցի` Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է:

Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

«Մասիվցի Անդիկից» մինչև ոստիկանի դաժան սպանություն. 2019–ի աղմկահարույց դեպքերը