ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանն անցած գիշեր տեղացած ու դեռ շարունակվող ձյունն աստծո պարգև է համարում։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Ձյուն և մերկասառույց. ո՞ր ճանապարհներն են փակ կամ դժվարանցանելի
«Հատկապես ցորենի բաց դաշտերի համար այս ձյունը ընդունենք որպես Աստծո պարգև»,–գրել է նա։
Նշենք, որ հունվարի 16–ից Հայաստանի շատ մարզերում և Երևանում տեղումներ են` ձյան տեսքով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, տեղումներն առանձին շրջաններում կշարունակվեն մինչև հունվարի 20–ը։