ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա արտերկրում է տեղեկացել պետական գործչի անժամանակ մահվան մասին:
«Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»,– նշել է ՀՀ նախագահը։
Արմեն Սարգսյանն այժմ աշխատանքային այժով Արաբական Միացյալ Էմիրություններում է։
Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր` հունվարի 17–ին, հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը։
Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: