ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի–Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «փոքր քայլերի» իրականացման մեջ որոշակի առաջընթաց կա, սակայն նկատելի փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է։ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակվել է ՌԴ ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի համար ԶԼՄ–ների պատրաստած, սակայն չհնչած հարցերի պատասխանները։
«Առաջընթաց կա «փոքր քայլերի» իրականացման հարցում, որոնց մասին պայմանավորվել էին ԱԳՆ ղեկավարները 2019 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ի լրումն 2019 թվականի մարտին Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների»,–ասվում է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ սահմանին և շփման գծում իրավիճակը շարունակում է համեմատաբար հանգիստ մնալ։ Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ է գործում։
Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ՀՀ-ի ու ԼՂ-ի բնակչության համար. Լավրով
Առաջընթացի թեմային անդրադառնալով` ՌԴ ԱԳՆ–ն հիշեցրել է լրագրողների համատեղ այցերի, Զավեն Կարապետյանին Հայաստան և Էլվին Իբրահիմովին Ադրբեջան վերադարձնելու մասին։
Շարունակվում են նաև այլ անձանց հետ կապված աշխատանքները, որոնցում ներգրավված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։
«Կարծում ենք, որ այս ամենը վկայում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու` կողմերի մտադրության մասին»,–ավելացրել են ԱԳՆ–ում` հույս հայտնելով, որ երկրների միջև առարկայական բանակցությունները կվերականգնվեն։
Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում