Երևան– Սևան մայրուղու հայտնի քանդակները կվերադառնան իրենց երբեմնի տեղերը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ թալանված ու ավերված արձանները վերականգնելու մրցույթներն առաջիկայում կհայտարարվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն ավարտել է Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ նախկինում տեղադրված երկու քանդակների`Խաչատուր Հակոբյանի «Արձագանքի» ու  Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավենի» վերականգնման նախագծահաշվարկային աշխատանքները։

Մարգարեությունը չօգնեց. Կրակովում թուրք զինվորներին նվիրված արձան չի լինի

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Շուտով կմեկնարկեն դրանց վերականգնման ու վերատեղադրման աշխատանքներն իրականացնելու մրցույթները,– հայտնում է մարզպետը։

Ի դեպ, մրցույթը ենթադրում է ոչ միայն արձանների վերականգնում ու վերատեղադրում, այլև դրանց հարակից տարածքների բարեկարգում, պատվանդանների վերակառուցում,  տարածքների գիշերային լուսավորության ապահովում։

Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանին կտուգանեն

«Լիահույս եմ՝ գարնանամուտին արդեն առարկայական առաջընթաց կգրանցենք այս ուղղությամբ, թեպետ տարածքներից մեկի տնօրինման հետ կապված խնդիրներ ունենք, որոնք այս պահին վիճարկվում են դատական կարգով»,– գրում է Պետրոսյանը։

Հիշեցնենք` Երևան–Սևան մայրուղուն հարող տարածքներում տեղադրված երկու հայտնի քանդակների վերականգնման համար ՀՀ կառավարությունը 2019թ–ի մայիսին 30-ին ավելի քան 9 մլն դրամ էր հատկացրել։

«Հանճարեղ հայր Կոմիտաս». ինչպես Կլոդ Դեբյուսին սիրահարվեց Կոմիտասի երաժշտությանը

Կառավարության այս որոշումից հետո երկու արձանները հանվեցին իրենց պատվանդաններից ու տեղափոխվեցին անվտանգ վայր` մինչև վերականգնումն էլ ավելի չթալանվելու համար։