Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը կեղտաբիծ է Եվրոպայի հեղինակության վրա. Լավրով

Եվրամիության պրոֆիլային կառույցների լռությունը և Էստոնիայում Sputnik–ի դեմ ճնշումների նկատմամբ Բրյուսելի արձագանքի բացակայությունը հարուցում են Մոսկվայի տարակուսանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը Sputnik Էստոնիայի շուրջ իրավիճակը վրդովեցուցիչ է համարում։

Ինչ գնահատական են տալիս էստոնացիները Sputnik Էստոնիայի գործունեությունը դադարեցնելուն

«Մենք ամեն օր պահանջում ենք ԵԱՀԿ արձագանքը և Եվրամիության ուշադրությունը հրավիրում, որ ԵՄ երկրները հակասում են եվրոպական արժեքներին։ Եվրամիությունը կուլ է տալիս այդ ամենը, ինչը հերթական կեղտաբիծն է նրանց հեղինակության վրա», – հայտարարել է նա։

Լավրովի խոսքով` ֆրանսիացի գործընկերներն առաջարկում են դասակարգել լրատվամիջոցները` բաժանել ԶԼՄ–ների և ոչ ԶԼՄ–ների։

«Բոլորը մի սանրի կտավ են. այն, ինչը տեղի է ունենում ձեզ հետ, և այն, ինչը շրջանառվում է վերնախավերի աշխատասենյակներում», – փաստել է Լավրովը։

«Պետք է ներողություն խնդրել». Զախարովան` Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հունվարի 1–ից Sputnik Էստոնիայի խմբագրության աշխատակիցները քրեական հետապնդման սպառնալիքի պատճառով ստիպված են եղել դադարեցնել աշխատանքային հարաբերությունները Sputnik Էստոնիայի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հետ։ Այդ գործողությունները հիմնավորվում են պատժամիջոցներով, որոնք ԵՄ–ն կիրառել է 2014 թվականի մարտի 17-ին մի քանի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։ Սակայն ԵՄ պատժամիջոցներն ընդունվել են «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ։

Լրագրողի դեմ գործողությունը ոտնձգություն է ազատ խոսքի հանդեպ. Սաթիկ Սեյրանյան

Ավելի վաղ ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության գծով կոմիտեի նախագահ Առլեմ Դեզիրը կարծում է, որ Sputnik Էստոնիայի լրագրողների վրա գործած ճնշումը խնդիրներ է առաջացնում  մամուլի ազատ զարգացման հարցում։