Նիկոլ Փաշինյանը ձնագնդիկով խփեց լրագրողներին. տեսանյութ

Հանկարծակի տեղացած առատ ձյունն ուրախացրել է ոչ միայն երեխաներին, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ձնագնդիկ խաղալ և առաջին «հարվածն» ուղղել լրագրողների ուղղությամբ, որոնք Փաշինյանին էին սպասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց։

Ձյուն և մերկասառույց. ո՞ր ճանապարհներն են փակ կամ դժվարանցանելի

Նշենք, որ այս պահին Փաշինյանը հանդիպում է ունենում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Լրագրողների այն հարցին, թե ինչ հարցեր պետք է քննարկեն, Փաշինյանը պատասխանեց` սովորական:

Ավելի վաղ կառավարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունենալու պատգամավորների հետ, և ոչ մի հրատապ կամ արտահերթ քննարկում չի նախատեսվում:

Արևոտ ցերեկներ ու ձյունառատ գիշերներ են գալիս. եղանակի տեսություն

Նշենք, որ տաք ձմռան պատճառով Երևանում այս ձմեռ ձյուն գրեթե չէր տեղացել։ Երևանի փողոցներում այս պահին էլ երեխաները հաճույքով ձնագնդիկ են խաղում։