Կոտայքի մարզում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է

Ըստ տեղեկությունների՝ մեքենայի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan-com-ը հայտնում է, որ ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Արզումանյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Գյումրիում վրաերթի են ենթարկել 13–ամյա աղջկա

Վթարի հետևանքով վարորդ Դ. Արզումանյանը, նրա ուղևորներ, հասակակիցներ ու համաքաղաքացիներ Վարազդատ Մխիթարյանը և Վանիկ Մխիթարյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Արարատի մարզում BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորում

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Դ. Արզումանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող: