Երևանի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի բակն այսօր կեսօրից հետո մարդաշատ է։ Հենց այստեղ էին հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով։
Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը եղել է դեպքի վայրում և ներկայացնում է այնտեղ կատարվողը` լուսանկարներով։ Լուսանկարներում երևում է, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ինչպես է դառնագին լալիս` ողբալով նախկին գործընկերոջ` երիտասարդ Կուտոյանի մահը։
Նշենք, որ 2013թ–ին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել են Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է այսօր`հունվարի 17–ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նա ինքնասպանություն է գործել, դիակի մոտ ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ են գտել։ Նշենք, որ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։
Խորապես ցնցված եմ. Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել է Կուտոյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: Նրա պապը ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել։ Կուտոյանին հենց պապի անունով են կոչել։ Տատն ու մայրը նույնպես մանկավարժներ են։ Իսկ հայրը` Կարեն Կուտոյանը, անվանի մանկաբարձ–գինեկոլոգ է, Քանաքեռ–Զեյթունի ծննդատան տնօրենը։