Գազի արտահոսք Մաստարայում. անչափահաս տղաներին և նրանց ծնողներին տեղափոխել են հիվանդանոց

Ըստ տեղեկությունների` 10 և 12-ամյա երեխաները սովորում են գյուղի դպրոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ժամեր առաջ Մաստարա գյուղից մի ամբողջ ընտանիք տեղափոխվել է Թալինի հիվանդանոց։

Կոտայքի մարզում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամուսինների և նրանց անչափահաս որդիների հոսպիտալացման պատճառը, ըստ շրջանառվող լուրերի՝ գազի արտահոսքն է եղել։

Մեր տեղեկություններով՝ երեխաները 12 և 10-ամյա տղաներ են, որոնք սովորում են գյուղի դպրոցում։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Գյումրիում վրաերթի են ենթարկել 13–ամյա աղջկա