Ձյուն և մերկասառույց. ո՞ր ճանապարհներն են փակ կամ դժվարանցանելի

Տեղացող ձյան պատճառով հանրապետության մի շարք ճանապարհներ երթևեկության համար փակ կամ դժվարանցանելի են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝  մյուս ավտոմեքենաների համար:

Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը ևս փակ է, իսկ Ելփինի ոլորանները` դժվարանցանելի։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչ են մտածում քաղաքացիները ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզայի ռեժիմի չեղարկման մասին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն:   

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: