Ամերիկյան 11 զինծառայողներ տուժել են Իրանի հրթիռակոծությունից

Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում բոլոր տուժածները զննման ու գանգուղեղային վանսվածքների բուժման համար տեղափոխվել են ամերիկյան հոսպիտալներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծել է Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները, ինչի հետևանքով ամերիկյան 11 զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–Իրան բախում. ինչպես է Վաշինգտոնը փորձում պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում

Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում  բոլոր տուժածները զննման ու գանգուղեղային վանսվածքների բուժման համար տեղափոխվել են Քուվեյթի ու Գերմանիայի Լանդշտուլ քաղաքի ամերիկյան հոսպիտալներ։

Հիշեցնենք` հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման 62-ամյա հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, ինչի հետևանքով երկուսն էլ մահացան։

Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ

Դրանից հետո ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարվել էին։ Իրանը հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։ ԱՄՆ–ն պատժամիջոցներ էր ընդունել իրանցի ութ պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ամերիկյան բազաներին հասցված հարվածների համար։