ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է իր` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ԱԱԾ հրավիրելու և հարցաքննելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին դեկտեմբերի 4–ին բերման էր ենթարկել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Լոռեցյանի հետ բերման ենթարկվածը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Հրաչ Քանանյանն էր։
Ավելի ուշ` դեկտեմբերի 7-ին, ԱԱԾ-ն հայտնեց Կրթության, գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահի կալանավորման մասին։