Երեխաների ապօրինի որդեգրումը բացառելու համար բուժաշխատողների հետ կրթական ծրագիր կանցկացվի

Առողջապահության նախարարությունը կանոնակարգում է մեռելածին երեխաների կամ ծնվելուց օրեր անց մահացածների հերձման, թաղման հետ կապված օրենսդրական նորմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գերատեսչությունը կրթական ծրագրեր կիրականացնի բուժաշխատողների հետ։

«Կրթական ծրագրեր պետք է անցկացնենք, քանի որ լսում ենք` եղել են երեխաների որդեգրման դեպքեր, երբ բուժաշխատողներն են դրդել մայրերին թողնել երեխային»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` նախարարությունը նաև կանոնակարգում է մեռելածին երեխաների կամ ծնվելուց օրեր անց մահացածների հերձման, թաղման հետ կապված օրենսդրական նորմերը։ Ըստ նրա` որոշակի բաց կար օրենքում, քանի որ եղել են նորածնային մահվան դեպքեր, որ կասկածի տեղիք են տվել մայրերին` ուր է իրենց մահացած երեխայի դիակը։ Թորոսյանը վստահեցրեց` փորձելու ենք այնպես անել, որ ամեն ինչ պարզ լինի ծնողների համար։

Ծննդատների փակման պատճառով այս պահին կրճատված աշխատողներ չկան. Արսեն Թորոսյան

«Ապօրինի որդեգրումները բացառելու համար կանոնակարգում ենք ծննդօգնության ծառայությունների մատուցումը` ինչպես պետք է հաշվառում կատարվի, ծննդալուծում լինի։ Ծննդօգնության գործընթացում ներառում են այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողների և ապագա մոր ապօրինի հարաբերությունները։

Հիշեցնենք` 2018 թ–ի նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։

Դեկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գինեսի գրքում գրվելու արժանի ծնունդն ու 1 օրական Հրանտը. Մարալիկի ծննդատան ապագան անորոշ է