ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն instagram-ի իր էջում հատված է մեջբերել իր դեռ չհրատարակված գրքից։ Նա գրել է աշխարհին պակասող բարության ու լավ խոսքի ուժի մասին։
«Սիրածդ մարդուն ուզում ես «մասնատել»». Նազենի Հովհաննիսյանը կրկին զարմացրել է օգտատերերին
«Աշխարհը զգալու համար հոգի է պետք, աշխարհը` իր չարությամբ հանդերձ սիրելու համար սիրտ է պետք, ակնհայտ վատն ու սուտը ներս չթողնելու համար լեցուն բարություն է պետք, անտարբեր ու վախվորած վարակին դիմակայելու համար կամք ու հավատք է պետք... Սիրո ընկալումներն էնքան տարբեր են, բայց գործքը մեկն է. ի՞նչ ես տալիս քո աշխարհին և ի՞նչ ես սպասում փոխադարձ... Թող բարի գործի և լավ խոսքի փոխադարձությամբ սկսվի այսօրը... »,–գրել է Նազենին և հատվածը եզրափակել «#nazenihovhannisyan #mybook #2020» հեշթեգերով։
Նազենի Հովհաննիսյանն ասել է` ինչ պետք է անի «իրեն հարգող հայ աղջիկը», որ «բախտը բացվի»
Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Instagram-ում նրա էջի հետևորդների թիվը հատել է 422.000–ի սահմանը։ Իսկ Facebook-ում դերասանուհու էջին 94.172 օգտատեր է հետևում։
Գնահատեք միայնակ կնոջը, որը չի նախընտրում տխմար ու անորակ կոմպրոմիսը. Նազենի Հովհաննիսյան