ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստի՞նն է երաժշտություն գրել Լեպսի երգերի համար

Միշուստինը սիրում է հանպատրաստից համերգներ կազմակերպել ընկերների համար, ճանաչում է շատ երաժիշտների և շոումենների, սիրում է դիտել Comedy Club։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Դաշնային հարկային ծառայության ղեկավար, Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը երաժշտություն է գրել հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի մի քանի երգերի համար։ Այդ մասին «Վեդոմոստիին» ասել են Միշուստինի հետ լավ  ծանոթ զրուցակիցները։

Պետդուման համաձայնություն տվեց, որ ՌԴ նոր վարչապետ նշանակվի Միշուստինը

Հղում անելով Ռուսաստանի հեղինակային իրավունքների ռեեստրին` պարբերականը նշում է, որ Միխայիլ Միշուստինը Լեպսի կատարած «Մոխիր» և «Իսկական կին» երգերի երաժշտության հեղինակն է։ Թերթի աղբյուրները նշում են, որ ծննդյան տարեթվերը համընկնում են։

Ասվում է նաև, որ 2012թ–ին Սբերբանկի կառավարման նախագահ Գերման Գրեֆը, «Կոմերսանտ» թերթի  միջոցով Միշուստինին շնորհավորելով ծննդյան 46–ամյակի կապակցությամբ, նշել է դաշնային պաշտոնյայի երաժշտական տաղանդի մասին։

Պուտինը ստորագրեց Միշուստինին ՌԴ վարչապետ նշանակելու հրամանագիրը

Լեպսի ներկայացուցիչ Վլադիմիր Ուրյուպինը պարբերականին հայտնել է, որ «Մոխիր» և «Իսկական կին» երգերի հեղինակը Դաշնային հարկային ծառայության ղեկավարը չէ, այլ նրա անվանակիցը։ «Վեդոմոստին» դրա հետ կապված մեկնաբանություն է խնդրել Միշուստինի ներկայացուցչից։

Թերթի աղբյուրները պատմում են նաև, որ Միշուստինը սիրում է հանպատրաստից համերգներ կազմակերպել ընկերների համար, ճանաչում է շատ երաժիշտների և շոումենների, սիրում է դիտել Comedy Club և համակրում է Իվան Ուրգանտին։

Պետդուման համաձայնություն տվեց, որ ՌԴ նոր վարչապետ նշանակվի Միշուստինը