Մեծամորում 44-ամյա տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել

Տղամարդը որոշել է իր մտադրությունն իրագործել կոյուղամաքրման կայանի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու փրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ կոյուղամաքրման կայանի տանիքում, 44–ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել: Այս մասին հայտում է Արտակարգի իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Մեծամոր քաղաքում կրակոցներ են հնչել

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին, ժամը 19:23-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տաշիր քաղաքում տղամարդը դանակով սպառնացել է «Արդշինբանկի» աշխատակիցներից մեկին

Փրկարարները և ոստիկանության Մեծամորի բաժանմունքի աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնահրկիզման փորձը և նրան իջեցրել տանիքից:

Երևանում տղամարդը երկաթե իրով խփել է բժշկի գլխին ու վնասվածքներ պատճառել