Ասուլիս. «Առանց կանոններով երթևեկության «բալը» թա՞նկ է»

Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:
Sputnik

Տեսակապի ընթացքում փորձագետները կանդրադառնան ՃԵ կանոնները խախտելու համար պատասխանատվության ենթարկելու բալային համակարգի դրական ու բացասական կողմերին:

Հունվարի 1-ից ներդրված բալային համակարգը միանշանակ չի ընդունվել Հայաստանի վարորդների կողմից և տարամետ արձագանքների տեղիք է տվել: Մի մասը լիովին արդարացված է համարում նորամուծությունը, մյուսները համարում են, որ օրենքում բազմաթիվ վիճելի պահեր կան:

Երևանի տաքսիստներն արդեն բողոքի ցույց են արել կառավարության շենքի առջև՝ պահանջելով վերապահումներ իրենց համար:

Մինչդեռ հարևան Վրաստանում բալային համակարգը գործում է արդեն 3 տարի: Ինչպես է այն տեղայնացվել, որքանո՞վ են կրճատվել խախտումներն ու վթարները:

Այդ համակարգի դրական ու բացասական կողմերին Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան` 

Թբիլիսիից `

Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար,

Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր,

Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։

Երևանից`

Տիգրան Քեյանը՝ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ։

© Sputnik

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։