«Ա–ա–ա–ա». Ելենա Մալիշևան իր հաղորդման ընթացքում կատարել է Բիլի Այշիլի հայտնի հիթը

Տեսանյութից կարելի է դատել, թե նրա մոտ ինչպես է ստացվել երգելը։ Օգտատերերն արդեն գնահատել են հոլովակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի հաղորդավար Ելենա Մալիշևան իր «Жить здорово» հաղորդմանն է հրավիրել մի տղայի, որը հայտնի ամերիկյան երգչուհի Բիլի Այրիշի նման բուժվում է «Տուրետի համախտանիշից»։

«Ի՜նչ գեղեցիկ տղա է։ Հավանո՞ւմ ես Բիլի Այլիշին»,–հարցրել է Մալիշևան` գրկելով հյուրին, ինչից հետո երգել է երգչուհու հիթը. «Ա–ա–ա–ա։ Լավ երգ է, ինձ նույնպես դուրս է գալիս»։

Տեսանյութից կարելի է դատել, թե նրա մոտ ինչպես է դա ստացվում։ Օգտատերերն արդեն հասցրել են գնահատել Մալիշևայի «կատարումը»։

18–ամյա Բիլի Այրիշը ծնվել է Լոս Անջելեսում։ Նա հայտնի է դարձել 2016թ.–ին «Ocean Eye» դեբյուտային երգի լույս տեսնելուց հետո։ Այլիշի ամենահայտնի հիթերից մեկը` «Bad guy», You Tube–ում դիտել է ավելի քան 720 միլիոն օգտատեր։

Լևոն Օգանեզովը տոլմա եփել է սովորեցրել Մալիշևային ու խորհուրդ է տվել «Արցախ» օղի խմել

Տուրետի համախտանիշը կենտրոնական նյարդային համակարգի գենետիկ խանգարում է, որը դրսևորվում է բազմաթիվ հենաշարժական ջղաձգությունների և ձայնային տիկերի տեսքով, որոնք անհնար է կառավարել։

«Առողջություն» հաղորդաշարի հեղինակ Ելենա Մալիշևան տեղափոխվել է հիվանդանոց