Հայաստանը կօգնի գրքեր հրատարակել կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար

Կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար Հայաստանում առաջարկում են ավելի շատ գիրք հրատարակել Բրայլի այբուբենով ու հատուկ գունային գամայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հայաստանը կմիանա «Կույրերի, տեսողական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած կամ ընթերցանության այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների հասանելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Աշխարհը «տեսնել» առանց տեսնելու, կամ ինչպես են կույրերը «բացում» տեսնողների աչքերը

Պայմանագիրը կույրերի և թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար նախատեսում է գրքերի հրատարակում և այդ գրականության տարածում։

«Նրանց համար ավելի շատ գրքեր պետք է հրատարակել Բրայլի այբուբենով կամ թույլ տեսողություն ունեցողների համար հատուկ գունային գամմայով», – նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Antares հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին Հայաստանի կույրերի միավորումը Բրայլի այբուբենով 4-5 գիրք է հրատարակել։ Այսինքն` դրանց քանակն ու տարածումը խիստ սահմանափակ է։

Դահլիճում բոլորը հեկեկում էին. կույր աուտիստը ցնցել է աշխարհն իր անհավանական կատարումով

«Օրինակ` անցած տարի դպրոցի գրադարանները համալրվել են ընդամենը 4 անուն գրքով։ Բայց սա արդեն այլ պատմություն է», – նշեց նա։

Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, տեսողական լուրջ խնդիրներ ունեցող շուրջ 16 հազար մարդ է ապրում, ավելացրեց նախարարը։