Չարաճճի պանդան ձնոտ եղևնու հետ խաղով զվարճացրել է համացանցի օգտատերերին. տեսանյութ

Տեսանյութում երևում է` ինչպես է սև ու սպիտակ արջուկն ուրախանում երկար սպասված ձյան վրա։ Պանդան մե՛կ բարձրանում է եղևնու վրա, մե՛կ ընկնում է դրա վրայից, գլուխկոնծի տալիս ու թռվռում։
Sputnik

Մոսկովյան կենդանաբանական այգում ձնոտ եղևնու հետ խաղացող պանդայի տեսանյութը հիացրել է You Tube–ի օգտատերերին։ Այն արդեն մոտ երկու հազար մարդ է դիտել։

Տեսանյութում երևում է` ինչպես է սև ու սպիտակ արջուկն ուրախանում երկար սպասված ձյան վրա։ Պանդան մե՛կ բարձրանում է եղևնու վրա, մե՛կ ընկնում է դրա վրայից, գլուխկոնծի տալիս ու թռվռում ձյան վրա։

«Երբեք մի շփոթեք պանդաներին ու համրուկներին», «Ձյունը սիրում են բոլոր նորմալ...», – գրել են բաժանորդները մեկնաբանություններում։ 

Զվարճալի ավազակները. պանդաները բարկացնում են կենդանաբանական այգու աշխատակցուհուն.տեսանյութ

Պանդաների քանակը շատացավ. հսկա պանդայի նրբագույն ձագուկները դեռ շատ խոցելի են. տեսանյութ

Կատուն անջատում է տիրուհու հեռախոսի զարթուցիչը. զվարճալի տեսանյութ

«Ո՞ւր եք փախչում։ Ես ձեզ սիրում եմ». փափլիկ քոթոթի ու ճտերի մասին զվարճալի տեսանյութ