ՌԱԴԻՈ

Բադալյան. «Քաղաքական դաշտը դատարան կամ լսարան չէ, որ դուռը ծեծեք և ներս մտնեք»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի`քաղաքականություն մտնելու գործոնին:
Sputnik

Բադալյան. «Քաղաքական դաշտը դատարան կամ լսարան չէ, որ դուռը ծեծեք և ներս մտնեք»
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ` Արթուր Վանեցյանի` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը քաղաքական դաշտ մտնելու հայտ է, և ոչ սովորական պաշտոնաթողություն: 
Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում. Արթուր Վանեցյան

«Քաղաքական դաշտում Վանեցյանն արդեն իսկ կա, անկախ նրանից` ֆորմալ ձևով այդ հանգամանքը ամրագրված է, թե ոչ: Քաղաքական դաշտը դատարան կամ լսարան չէ, որ դուռը ծեծեք ու մտնեք ներս: Երբ ներկայացնում են հրաժարական ու դիմում գրում, այդկերպ նաև անձի դեմ քաղաքական կոմպրոմատների պատերազմ է սանձազերծվում, իսկ նա պատասխանում է ու տեսակետներ հայտնում, ապա դա ընկալվում է որպես քաղաքական դաշտում ծավալվող գործընթաց՝ անկախ պասիվ կամ ակտիվ գործելաոճից»,- նշեց քաղտեխնոլոգը: 

Ըստ Բադալյանի՝ Վանեցյանը որոշ ժամանակ նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր, և այդ կարգավիճակը նրան թույլ չէր տալիս ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ: Այդ պաշտոնից ազատվելը նրան այժմ ազատություն է տալիս՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով: 

«Քաղաքական գործունեություն ծավալելը բավականին բարդ գործընթաց է: Դրա համար անհրաժեշտ են որոշակի մեկնարկային պայմաններ, պատեհ ժամանակ, իրավիճակի հարմարավետություն: Այնպես որ, այդ հարցում պետք է չափազանց զգույշ լինել, հակառակ դեպքում ձեռք բերված կապիտալը կարող է հաշված օրերի ընթացքում մաշվել»,- ասաց քաղտեխնոլոգը: 

«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Արթուր Վանեցյան

Նրա գնահատմամբ՝ կան քայլեր, որոնք գործիչը պարտավոր է կատարել քաղաքական դաշտ մտնելուց առաջ, և այդ գործընթացը չպետք է վերածվի շոուի, ինչի ականատեսն ենք լինում շատերի պարագայում: Շոուի կազմակերպումը պարզապես հակացուցված է ԱԱԾ նախկին տնօրենին: Յուրաքանչյուր գործիչ ունի իր կերպարը, որն ընտրազանգվածի մոտ ընկալելի է, և այդ հարցում իրականացվում են բարդ հաշվարկներ՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի կոնֆիգուրացիան: 

Վանեցյանի ակտիվությունն ու բարեփոխումներն ԱԱԾ–ում. ինչո՞ւ իշխանությունը պետք է շտապի 

Հիշեցնենք, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը լքեց անցած տարվա սեպտեմբերին։ Նա կառույցը սկսեց գլխավորել 2018 թվականի մայիսից, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել։ Ավելի ուշ Վանեցյանը հրաժարական տվեց նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից, որն զբաղեցնում էր 2018թ.–ի սեպտեմբերի 22–ից։