Արարատի մարզում BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորում

Նշվում է, որ մեքենայի 37-ամյա վարորդին ու ուղևորին տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Երեկ՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 37-ամյա Նաղաշ Ե.-ն իր վարած BMW 520 մակնիշի 35 FN 314 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ (Քյարքիի ոլորաններում) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Մեծամոր քաղաքում կրակոցներ են հնչել

Վարորդ Նաղաշ Ե-ին և նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Նիկոլայ Ս.-ին ձորից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանվել Գրիգորյանն ազատվեց կալանքից. նրա կյանքին վտանգ է սպառնում

Ֆոտոլրագրողը հայտնում է , որ նշված հատվածը բավականին դժվարանցանելի էր ու փրկարարներն ու բժիշկները, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել վիրավորներին: