ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում ամպերի լուսանկար է հրապարակել։
«Երևանի երկնքում այս պահին արտառոց ամպ է հայտնվել։ Ոչ մեկս չհասկացավ` սա ինչ է»,–գրել է նա։
Ինչպես միշտ, այս անգամ էլ օգտատերերը որոշել են կատակներով զարգացնել թեման։
«Սու 30 են փորձարկել»,– գրել է մեկը։
«Կարո՞ղ է` Իրանը էլի սխալ հրթիռ է բաց թողել»,– ավելացրել է մյուսը։
Մեկ ուրիշն էլ հորդորել է իրար չխառնվել ու հիշեցրել է «հայու գենի» մասին։
«Հայերի ԴՆԹ-ն է»,–գրել է նա։
Audi մակնիշի ավտոմեքենայի սիրահարը նշել է, որ իր սիրած մակնիշի գովազդն է։
Օգտատերերից մեկն էլ, չմոռանալով բալային համակարգի մասին, հիշեցրել է. «Մինչև հիմա պտտվում է, հաստատ հարբած է, մինիմում 4 բալ կորցրեց»։
Հայ դիզայները բաճկոն է ստեղծել, որն «աճում» է կենսագործունեության մնացորդների հաշվին