ԵՐԵՎԱՆ, 15 Հունվար — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Քննչական կոմիտեում է և պատասխանում է քննիչի հարցերին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է facebook–ի իր էջում` հրապարակելով քննիչի հետ սելֆի։
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ` երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:
Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»,–գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդները, հավանաբար հասկանալով նրա ուրախ տրամադրությունը, սկսել են կատակել։
«Բա փաստաբան պետք չի՞», «Օրենքի առաջ բոլորը հավասար են», «Նկարից երևում է, որ քննիչն էլ անկաշկանդ է»,–կատակել են օգտատերերը։
Sputnik Արմենիան կապ հաստատեց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանի հետ` հասկանալու համար, թե վարչապետը որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվում։ Սակայն Հարությունյանը, հաստատելով, որ վարչապետ Փաշինյանը Քննչական կոմիտեում հարցաքննության է հրավիրված, զերծ մնաց այլ տեղեկություններ հաղորդելուց։
Փաշինյանն ու մյուսները. քանի ժամ են քնում երկրների առաջնորդները