Պուտինը հայտնել է` Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի համալիր կստեղծվի

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի համար Մայիսի 9–ը մեծ և սուրբ տոն է, անհրաժեշտ է պաշտպանել պատմական ճշմարտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ռուսաստանում կստեղծվի Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի, ֆիլմերի և լուսանկարների խոշորագույն համալիր, որը հասանելի կլինի ինչպես ռուսաստանցիների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է այսօր Դաշնային ժողովին հղած ուղերձում։

RT–ն Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագիծ է գործարկում. տեսանյութեր

«Այդ աշխատանքը մեր պարտքն է և գալիք սերունդների հանդեպ պատասխանատվությունը։ Այս տարի մենք նշելու ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը։ Ռուսաստանի համար Մայիսի 9–ն ամենամեծ և սուրբ տոնն է։ Մենք հպարտանում ենք հաղթողների սերնդով, հարգում ենք նրանց անցած ուղին, և մեր հիշողությունը ոչ միայն հարգանքի տուրք է հերոսական անցյալին, այլև ծառայում է մեր ապագային, ոգեշնչում մեզ, ամրապնդում մեր միասնությունը», – նշել է նա։

Ռուսաստանի նախագահի խոսքով` պետք է պաշտպանել հաղթանակի մասին ճշմարտությունը և պատմությունն աղավաղելու փորձերը հակադրել փաստերով. «Այլապես մենք ի՞նչ ենք ասելու մեր երեխաներին, եթե սուտը վարակի պես տարածվի ամբողջ աշխարհում։ Մենք պետք է փաստեր հակադրենք լկտի ստին, պատմությունն աղավաղելու փորձերին»։

ՀՀ նախագահը կմեկնի Մոսկվա, եթե նրան հրավիրեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր «Մանեժ» ցուցասրահում ուղերձով դիմել է Դաշնային ժողովին։ Նրա 16-րդ ուղերձը տևել է 1 ժամ 12 րոպե։ Ամեն տարի Դաշնային ժողովին ուղերձով դիմելու ավանդույթի հեղինակը ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինն է։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի բացառիկ կադրերը