«Մոսկվա Սիթիում» զինված բելառուսցին պատանդ է վերցրել մի կնոջ

Տղամարդը մեծ գումար է տանուլ տվել բորսայում և եկել է վերադարձնելու գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Դանակով զինված տղամարդը «Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակներից մեկի 13-րդ հարկում պատանդ է վերցրել մի կնոջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը։

Հերթական զինված և դիմակավորված հարձակումը Երևանում. թալանել են «Բոքոնիկը»

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 13:00–ի սահմանում։ Պատանդ կինը ֆինանսական կենտրոնի աշխատակից է։ Տղամարդը պահանջներ չի դրել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք վնասազերծել ու ձերբակալել են տղամարդուն։ Նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ նաև բժիշկներ կժամանեն։ Քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։

Ավազակային հարձակում Քուչակում. դանակով զինված ուղևորին արագ հայտնաբերել են

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Life Shot Telegram ալիքը հայտնում է, որ ձերբակալվածը Բելառուսի 36–ամյա քաղաքացի է, որը մեծ գումար է տանուլ տվել բորսայում և եկել էր վերադարձնելու գումարը։ Հանցագործության դրդապատճառները պարզվում են։

Հրաձգություն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ. կան զոհեր. տեսանյութ