Մեծամոր քաղաքում կրակոցներ են հնչել

Ոստիկանները որոնում են կրակոց արձակած անձին և պարզում մարզասրահի դիմաց տեղի ունեցածի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Մեծամոր քաղաքում կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիա տեղեկություններով՝ մեծ թվով ոստիկաններ են ժամանել քաղաքում գործող «Լիդեր» մարզասրահի մոտ, որտեղ և հնչել է կրակոցը։

Այս պահին հստակ տեղեկություններ չկան, թե ինչ հրազենից է կրակոցն արձակվել։ Մարզասրահի մոտ իրավապահները պարկուճ են գտել և միայն փորձաքննությամբ կպարզվի՝ այն ինքնաձիգի, թե՞ ատրճանակի պարկուճ է։

Մանվել Գրիգորյանն ազատվեց կալանքից. նրա կյանքին վտանգ է սպառնում

Կրակած անձը մեքենայով հեռացել, որի մակնիշը, Մեծամորում շրջանառվող լուրերի համաձայն, իրավապահներին հայտնի է։ Նրանք որոնում են կրակոց արձակած անձին և պարզում մարզասրահի դիմաց տեղի ունեցածի մանրամասները։