Փաշինյանի որոշմամբ` հերթական պաշտոնյան է ազատվել աշխատանքից

Աշխատանքից ազատված պաշտոնյան պետական հիմնարկի տնօրեն էր դարձել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մերուժան Գալստյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնյայի ազատել է աշխատանքից

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Պաշտոնանկությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նշենք, որ Մերուժան Գալստյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ  2017 թվականին նշանակվել էր  «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնում։