ՌԱԴԻՈ

Մեսրոբյան. «Պետական գործիչների բացակայության պատճառով 30 տարի չունենք ռազմավարություն»

Կառավարման հարցերով փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարման համակարգի առանձնահատկություններին, ինչպես նաև նախկին և ներկա իշխանությունների գործունեությանն ու փոխհարաբերություններին:
Sputnik
Մեսրոբյան. «Պետական գործիչների բացակայության պատճառով 30 տարի չունենք ռազմավարություն»

Ապակառուցողական է այն գործելակերպը, երբ մարդիկ միշտ կատաղի պայքար են մղում ինչ-որ բանի դեմ՝ չնայելով, թե իրենց ինչ են առաջարկում, իսկ հետո զարմանում են, թե ինչու հայտնվեցին հակասական իրավիճակում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Կառավարման հարցերով փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը։

Փաշինյանի որոշմամբ` հերթական պաշտոնյան է ազատվել աշխատանքից

«Նախորդ իշխանությունները թույլ են տվել բազմաթիվ կոպտագույն սխալներ՝ անցնելով բոլոր լիմիտները, և շատ մարդիկ օբյեկտիվորեն դժգոհում էին: Մեզ մոտ` 1991 թվականից ի վեր, տեղի է ունենում մի հետաքրքիր գործընթաց. երբ մարդը մտնում է իշխանական համակարգ, նրա ականջները սկսում են չլսել, աչքերը չտեսնել, իսկ լեզուն կապ չունի ուղեղի հետ: Հիմա նախկինները, որոնք դարձել են ընդդիմադիր, շատ բաների վրա զարմանում են, կարծես իրենք դրանից առաջ ապրել են այլ մոլորակում»,- նշեց փորձագետը:

Նոր բոլոլա Հայաստանում. ինչ տեղի կունենա Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո

Նրա դիտարկմամբ՝ նույնը հիմա անում է նոր իշխանությունը՝ չլսելով հնչող, բարձրաձայնվող զգուշացումները: Ըստ այդմ՝ Հայաստանում կա մի մեծ կառավարչական ճգնաժամ: Մեսրոբյանի համոզմամբ՝ մենք, գուցե ունենք սակավաթիվ քաղաքական գործիչներ,  բայց գրեթե չունենք պետական գործիչներ: 

Պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

Հարություն Մեսրոբյանը վկայակոչում է Ուինսթոն Չերչիլի տեսակետը, ըստ որի՝  քաղաքական գործիչը մտածում է երկու բանի մասին՝ ինչպես զավթել իշխանությունը, և ինչպես այն պահել, մինչդեռ պետական գործիչը մտածում է վաղվա մասին: Փորձագետի գնահատմամբ`հենց այդ պատճառով է, որ երեսուն տարի է` չունենք ռազմավարություն: Ըստ նրա՝ պետական կառավարմամբ այսօր էլ լավագույն դեպքում զբաղվում են քաղաքական գործիչները, որոնք մտածում են միայն աթոռը պահելու մարտավարության, բայց ոչ երբեք երկիրը զարգացնելու ռազմավարության մասին: