Հրայր Թովմասյանը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Ավելի վաղ Ջիանի Բուքիքիոն հայտարարել էր, որ մտահոգված է ՀՀ կառավարության, խորհրդարանի և ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik.Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր՝ հունվարի 15-ին, տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունից։

Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան

«Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի  հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը` մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, հայտարարեց, որ ժողովրդավարական երկրում բոլոր պետական հիմնարկներն ու պաշտոնյաները պետք է հարգեն ինչպես իրենց իրավասությունները, այնպես էլ այլ հաստատությունների իրավունքները: Հակառակ դեպքում, պետական ինստիտուտների գործառույթները վտանգված են:

Ավելի վաղ ՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ն հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների` կամավոր հիմունքներով վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու ՀՀ կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը:

Մեր գերխնդիրը Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Արարատ Միրզոյան

Նշենք, որ ԱԺ–ն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններով ՍԴ գործող դատավորներին առաջարկվում է մինչ կենսաթոշակային տարիքի լրանալն անցնել կենսաթոշակի ու դրա դիմաց բարձր կենսաթոշակ` ներկայիս աշխատավարձերի չափով (ավելի քան 1 մլն դրամ) ստանալ։

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

Նախագիծը լուրջ հասարակական-քաղաքական աղմուկ բարձրացրեց. ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է այն բանում, որ օրենք նպատակը Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանին՝ ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչին, պաշտոնաթող անելն է: