Կյանքը շատ արագ է փոխվում, և մարդիկ շատ դեպքերում պատրաստ չեն այդ արագությանը, որովհետև ցանկանում են գիտելիքների, ունակությունների ու կարողությունների հին «բագաժով» շարունակել ապրել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։
«Այստեղ ամենակարևոր հարցն այն է, որ պետք է համահունչ լինել ժամանակի պահանջներին: Նրանք, ովքեր հարմարվում են նոր պայմաններին, միշտ գտնում են աշխատանք: Հայաստանում մեծ քանակով աշխատատեղեր կան, ուղղակի շատ քիչ մարդիկ կան, որոնք պատրաստ են նոր պայմաններում ձեռք բերել նոր գիտելիքներ ու աշխատել համապատասխան աշխատավայրում»,- նշեց հոգեբանը:
Աղուզումցյանի փոխանցմամբ՝ կա ևս մեկ լուրջ խնդիր. արդյո՞ք բոլորը կարող են ամեն տիպի աշխատանք կատարել: Աշխատանքային հոգեբանության մեջ կա մի տերմին, որը կոչվում է հուզական այրում, ինչը բերում է նրան, որ մարդու մոտ առաջանում է անտարբերություն աշխատանքի նկատմամբ:
Նպաստառուներն աշխատանքի անցնելուց հետո 6 ամիս կշարունակեն նպաստ ստանալ, Բաթոյան
«Շատերը հաղորդակից չեն հասարակության գիտատեխնիկական առաջընթացին, ինչը տեղի է ունենում շատ արագ: Օրինակ՝ IT ոլորտը վերջին տասնամյակներին այնքան է զարգացել, որ նույնիսկ այդ բնագավառում ոչ բոլոր մասնագետներն են կարողանում զարգացման աստիճանին հետևել»,- ասաց Աղուզումցյանը:
Պարսյան. «Սոցիալական նպաստների համակարգը չի խրախուսում աշխատանքը»
Նրա կարծիքով՝ մարդու մտածելակերպն ավելի կոնսերվատիվ է, մինչդեռ կյանքի տեմպին համահունչ պետք է զարգացնել մտքի ճկունությունը, ինչն անպայման կհանգեցնի դրական փոփոխությունների: