Վթար Երևանի Բագրատունյաց պողոտայում. կա տուժած

Հիսունութամյա վարորդի վարած Hyundai Solaris–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի եզրաքարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 235 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. բժշկուհուն հիվանդանոց են տեղափոխել

Վթար Երևանի կենտրոնում. BMW-ն գլխիվայր շրջվել է

Ահազանգն «911» ծառայությունում ստացվել է հունվարի 14-ին, ժամը 01:39-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահան Ն., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի եզրաքարին: Ուղևորը՝ Դավիթ Ն.-ն (ծնված 1990 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Վառելիքի արտահոսք չի եղել:

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով