ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում: Այս մասին տեղեկանում ենք «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջից։
Ցտեսություն, Հայաստան. ամենահայ բրազիլացին ավարտում է ֆուտբոլային կարիերան. տեսանյութ
33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փեյքան» ակումբ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արամին անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 10 հանդիպում:
Երեք նոր մարզիչ` Ռուսաստանից Հայաստան. ինչ կտա հայկական ֆուտբոլին այս փոփոխությունը