Թուրքիայում Գյուլենի հետ կապ ունենալու համար որոշել են ձերբակալել 176 սպայի

Թուրքիայի իրավապահ մարմինները հերթական անգամ զանգվածային «զտումներ» են սկսել երկրի զինված ուժերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Թուրքական Իզմիր քաղաքի դատախազությունը 176 սպայի ձերբակալելու օրդեր է տրամադրել։ Նրանց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայում զինվորականների «որս» է սկսվել. ինչ կապ ունի Գյուլենը

Նշվում է, որ Թուրքիայի 49 գավառում Գյուլենի ենթադրյալ կողմնակիցներին ձերբակալելու գործողություն է անցկացվում։ Կասկածյալների շարքում են 108 լեյտենանտներ և ավագ լեյտենանտներ, ինչպես նաև F-16–ի վեց օդաչուներ։ Արդեն ձերբակալվել է 115 մարդ։

Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլահիստների ահաբեկչական կազմակերպություն) 2016թ–ի հուլիսին պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։ ԱՄՆ–ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջումը և հերքել մեղադրանքները։

Թուրքիայում 140 զինվորականի են ձերբակալել Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով