Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիներն ավելի շատ են սկսել այցելել Հայաստան. նախարար

Եվրոպացի զբոսաշրջիկներն առայժմ շատ չեն, բայց գնալով նրանք էլ են ավելի շատ այցելում Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայաստանն ավելի գրավիչ ուղղություն է դարձել Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի զբոսաշրջիկների համար։ Տարեկան ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հայաստան ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց վիզան խանգարում է

Ամբողջ տարվա զբոսաշրջային այցելությունների մասին վերջնական տվյալներ առայժմ չկան, բայց 9 ամիսների ընթացքում մեր երկիր է ժամանել մոտ 1 միլիոն 460 հազար մարդ։ Դա գրեթե 15 տոկոսով ավելի է, քան 2018թ.-ի նույն ամիսներին։ Ավելի շատ նոր զբոսաշրջիկներ գալիս են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Ամերիկացիների թիվը նույնպես աճել է։ Եվրոպացի զբոսաշրջիկները համեմատաբար ավելի քիչ են այցելում, քան իրանցիները կամ ռուսաստանցիները, բայց, այնուամենայնիվ, մեկ տարում լուրջ աճ է նկատվել. Գերմանիայից` 45 տոկոսով, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից` ավելի քան 20 տոկոսով։

Ճամփորդ Գոռի խենթ նախաձեռնությունը. ինչպես 62 օրում 16 երկիր տեսնել ու շատ գումար չծախսել

Ներգնա զբոսաշրջության ցուցանիշն աճել է 45 տոկոսով` կազմելով մոտ 1,4 միլիոն մարդ։ Մասնավորապես, զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ շարունակվում է Հայաստանի տեսարժան վայրերի հանրահռչակման արշավը (այդ թվում` քիչ հայտնի)։ Մարզերում տեղի ունեցող տարբեր փառատոններին (գինու, գաթայի, խորովածի, տոլմայի, մեղրի և այլն) է այցելում 1500-3500 մարդ։

«Լավ մարզավիճակում էր, շունչը չէր կտրվում»․ Sputnik Արմենիայի աշխատակիցը` Փաշինյանի մասին

Նշենք, որ 2020թ–ին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կարող է աճել, քանի որ հունվարից հանրապետությունում սկսում են գործել եվրոպական լոուքոսթեր ավիաընկերություններ Ryanair–ը և Wizz Air–ը։