ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Տարբեր երկրների վարձույթներում առաջատար դարձած «Ջոկեր» ֆիլմը, որը ներկայացնում է հայտնի չարագործի պատմության նոր տարբերակը, 2020թ.–ի «Օսկարի» անվանակարգերի թվով առաջատար է, գրում է The Hollywood Reporter–ը։
Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի ֆիլմը կարող է հավակնել 11 մրցանակի։ Գլխավոր դերակատար Խոաքին Ֆենիքսը նույնպես հավակնում է «Օսկարի»։
«Ջոկեր» ֆիլմն «Օսկարի» է առաջադրվել միանգամից 16 անվանակարգում
Հայտնի է նաև, որ լեգենդար հոլիվուդյան կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը` «Օսկարի» առաջադրված «Աստղային պատերազմներ 9. Սքայուքեր» ֆիլմի երաժշտության համար, գերազանցել է սեփական ռեկորդը «Օսկարի» անվանակարգերի թվով։ Այժմ դրանց թիվը 52 է։
Նա արժանացավ Օսկարի, հետ վերադարձրեց Պուլիցերյան մրցանակը. այսօր Սարոյանի ծննդյան օրն է