Ինչպես է Խոսրովի անտառի լուսանը «ճեմում» ձյան առատ շերտի վրա. տեսանյութ

Խոսրովի անտառի բնակիչը մի պահ կանգ է առնում, զննում տարածքն ու շարունակում անշտապ զբոսնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկներից մեկն այս անգամ լուսան է «որսացել»։  Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում արգելոցը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես է լուսանը շրջում անտառում։

Խոսրովի անտառում բնակվող Նեոն համացանցի աստղ է դառնում. տեսանյութ

Անտառում ձյան առատ շերտի վրայով խշխշացնելով քայլելիս լուսանը մի պահ կանգ է առնում, զննում տարածքն ու շարունակում անշտապ զբոսնել։ Անտառի համատարած ճերմակի մեջ լուսանի գեղեցկությունն ավելի է ընդգծվում։

Հիշեցնենք, որ 2019–ի դեկտեմբերին Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկներից մեկը «որսացել էր» կովկասյան ընձառյուծ Նեոյին։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է գիշատիչը որոշ ժամանակ կանգնում տեսախցիկի առաջ, ասես ուզում է, որ իրենով հիանան, հետո միայն հեռանա։

«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը